36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 

«Արմենս ասում էր՝ հայրենիքի համար ամեն ինչ պետք է անենք, միայն թե փրկենք այն». կամավոր Արմեն Սարդարյանն անմահացել է նոյեմբերի 1-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արմենս շատ հանգիստ երեխա էր իր բնավորությամբ։ Ընկերների հետ սիրում էր խաղալ, բայց ավելի հաճախ՝ միայնակ։ Երբ երեխաները մի թեթև վիճում էին, միշտ ասում էր՝ զահլաս գնում է կռվարար երեխաների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զեմֆիրան՝ Արմենի մայրիկը։

Արմենը ծնունդով Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Սիրել է «Պատմություն» առարկան։ Մայրիկն ասում է՝ փոքրուց որդին կապված էր Եկեղեցու հետ. «Քնում-արթնանում էր, ասում էր՝ պետք է դառնամ Աստծո մարդ։ Գնում էր եկեղեցի, մոմ վառում, ինքն իր բառերով աղոթում։ Մեր գյուղի եկեղեցին պայթեցրել էին դեռ կոմունիստների ժամանակ։ Արմենս արդեն մեծ էր, երբ երազում տեսնում էր, որ եկեղեցու մոտ այս կամ այն հատվածում խաչքար կա, գնում էր, անգամ ձեռքով քանդում, խաչքարը դուրս բերում հողի տակից, ուրախացած գալիս տուն, ասում. «Մի հատ էլ փրկեցի։ Ես բոլոր խաչքարերը պետք է հանեմ այդտեղից»»։

Արմենը որոշում է հոգևորական դառնալ։ Սովորել է Մխիթարյան միաբանության ճեմարանի երևանյան մասնաճյուղում՝ հեռակա ուսուցմամբ։ «Գալիս էր Երևան, քննությունները հանձնում, գրքեր ստանում, վերադառնում տուն։ 2020 թվականին պետք է դիպլոմը ստանար։ Երազանքն էր, որ դառնար Ճանկաթաղի եկեղեցու քահանան։ Մեր եկեղեցու քահանան մահացել էր, և նա չէր ուզում, որ այն առանց քահանայի մնար»։

Արմենի ժամկետային ծառայությունն անցել է «Մարտունի 3»-ում։ Որպես կամավորական՝ մասնակցել է 2016 թվականի Ապրիլ յան պատերազմին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ «Եկեղեցուն ծառայելու, հոգևորական դառնալու իր որոշումը որևէ կերպ իրեն հետ չպահեց պատերազմ մեկնելուց։ Ասում էր. «Հայրենիքի համար ամեն ինչ պետք է անել»։ Երբ Քառօրյա պատերազմը վերջացել էր, և նա վերադարձել էր, շարունակ գովեստի խոսքեր էինք լսում։ Ասում էին, որ Արմենը պատրաստված է, իր խորհուրդներով օգնել է զինվորներին, որ զգոն լինեն, հանկարծ չքնեն։ Ասում էին՝ լավ է, որ նման կամավորական ունեինք մեր շարքերում»։

Արմենն ու բոլորս ապրում էինք մեր առօրյա կյանքով, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Այծեր էր պահում այդ շրջանում։ Պատերազմն սկսվեց, իր հետ կապվեցինք, որ տղաներին կանչում են զինկոմիսարիատ։ Անմիջապես եկավ տուն, շորերը փոխեց, միացավ գյուղի տղաներին, ու բարձրացան դիրքեր։ Արմենս ամուսնացած էր, երեք երեխա ունի, փոքրը 20 օրական էր, երբ հայրիկը մեկնեց առաջնագիծ»։

Մայրիկն ասում է՝ որդուն հաճախ են հարցրել՝ իսկ դու իրավունք ունե՞ս զենք վերցնելու, չէ որ հոգևորական ես դառնալու։ «Տղաներն են պատմել, որ նման հարցերից միշտ բարկացել է ու ասել. «Հայրենիքի համար ամեն ինչ էլ պետք է անենք, միայն թե այն փրկենք»։

Սեպտեմբերի 27-ին պատերազմ կամավոր մեկնած Արմենի կռիվը տևել է մինչև նոյեմբերի 1-ը։ Արմենն այդ օրն է անմահացել Կարմիր շուկայում՝ բայրաքթարի հարվածի հետևանքով։ «Առաջին 16 օրը մնացել է «Մալականներ» կոչվող տեղամասում։ Շատ վտանգավոր տեղ էր։ Սոված ու ծարավ էլ են մնացել, չեն կարողացել այդտեղ ջուր տանել, քանի որ ուժեղ հարվածների տակ էին։ Մեր գյուղից շատ տղաներ կային, չորսը զոհվեցին պատերազմի ժամանակ»։

Արմենը հասցրել է լինել թեժ կետերում։ Դադարող կրակոցների ու մարտերի միջակայքում կարողանում էր տուն զանգահարել, զրուցել ընտանիքի անդամների հետ։ «Երբ անհասանելի էր լինում, զանգահարում էինք մյուս տղաներին։ Հանգստացնում էին մեզ, որ Արմենն իրենց հետ է, ամեն ինչ կարգին է։ Ինձ համար կարևոր էր, որ իր ձայնը լսեի։ Երբ հետ էր զանգահարում, միշտ նույնն էր ասում. «Եթե չեմ զանգում կամ չեմ պատասխանում, ուրեմն դրությունը վատ է»։ Հեռախոսն անջատում էին, որովհետև դրանցով էին իրենց տեղը որոշում։ Բայց կարողանում էր պահ գտնել իմ, կնոջ ու երեխաների հետ մի երկու բառ փոխանակել։ Ուզում էր երեխաների ձայնը լսել»։

Մայրիկն ասում է՝ նոյեմբերի 1-ին պետք է հերթափոխ լիներ։ «Բոլորը եկել էին, մեկ մեքենա մնացել էր։ Արսենս՝ փոքր տղաս, եկավ, թե Արմենը եկել է։ Հարցրեցի՝ ի՞նչ իմացար, խոսե՞լ ես հետը։ Ասաց՝ չէ, անհասանելի է։ Այդ ժամանակ հեռուստացույց էինք նայում, տեսա՝ մեդալներ են տալիս, ծափահարում են։ Ու ինքս ինձ հարց տվեցի՝ իսկ մեր տղաները որտե՞ղ են, հետո էլ ինքս իմ հարցին պատասխանեցի՝ Արմենը նկարվել չի սիրում։ Միշտ ասում էր՝ դիրքերում նկարվում են, բայց ես չեմ սիրում դա։ Պառկեցի քնելու, քունս չէր տանում։ Անգամ երազ տեսա, բայց առավոտյան ժամը ութին մայրիկս արթնացրեց, դեռ մի բան էլ իրեն ասացի՝ մամա՛, ես Մարտակերտում էի, մեր թաղամասում էի, ինչի՞ չթողեցիր երազս տեսնեմ։ Հետո զանգ ստացա տղաներից մեկից, որի եղբայրներից մեկը վիրավորվել է, մյուսը՝ զոհվել։ Հարցրեց՝ Արսենը մո՞տդ է։ Ինձ թվաց ամուսնուս է բան պատահել, գյուղում էր մնացել։ Զանգահարող տղան ամեն ինչ անում էր, որ հեռախոսը փոքր տղայիս փոխանցեի, զգում էի, որ մի բան եղել է։ Համառեցի, ի վերջո ասաց՝ երեխեքը չկան։ Ու սկսեց թվարկել տղաների անունները։ Աշխարհը փուլ եկավ գլխիս։ Հետո զանգահարեցի զոհված տղաներից մեկի հայրիկին ու գնացի հոսպիտալ։ Իմացանք, որ երեկոյան տղաները չեն հասցրել հերթափոխ անել և տուն վերադառնալ»։ Հոսպիտալի բակում տիկին Զեմֆիրային տեղեկացնում են՝ զոհվածներից մեկն իր Արմենն է։

Պատմում է. «Մյուս տղաս էլ էր պատերազմի դաշտում։ Աստծուն խնդրում էի, որ պաշտպանի տղաներիս, բայց հասկանում էի՝ պատերազմ է, չես կարող իմանալ, թե ինչ կլինի։ Արտյոմս ծառայության մեջ էր, Արմենս կամավոր էր։ Բոլորն ասում էին՝ Արմենը մեր գյուղացիների հետ է, ծառայած է, Արտյոմից ենք «վախենում»»։ Արմենին և զոհված մյուս տղաներին գյուղում գիշերով են հուղարկավորել, քանի որ թշնամու կրակոցները չէին դադարում։ «Տրակտորը փոս էր փորում, բայրաքթարը մի քանի անգամ հարվածեց, լավ է, որ որևէ մեկը չտուժեց։ Հուղարկավորությունը կատարեցին կեսգիշերին, մարդկանց շուտ տուն ուղարկեցին, որ հանկարծ որևէ մեկին վնաս չլինի»։

Արմենը գյուղի՝ Ճանկաթաղի գերեզմանատանն է։ Թշնամին քանդել է գերեզմանատունը։ Տիկին Զեմֆիրան ասում է՝ թուրքերն են քանդել, նկարներն էլ հրապարակել։ Գյուղում են մնացել նաև Արմենի մեդալները։

Ապրելու ուժի մասին։ «Իմ թոռնիկները՝ Նարեկը, Աննան և Հովսեփն են ինձ ուժ տալիս։ Ավագ թոռնիկս՝ Նարեկս, շատ նման է հայրիկին։ Արմենս փոքր տղային Հովսեփ անվանակոչեց, իր ծննդյան օրը համընկավ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրվա հետ։ Ասաց՝ սուրբ օր է ծնվել, անունը Հովսեփ պիտի դնեմ։ Երազում էր շատ երեխաներ ունենալու մասին։ Այնքան երազանքներ ուներ, բոլորը կիսատ մնացին։ Գյուղից զոհված մյուս երեք տղաները նշանված էին, պետք է վերադառնային, հետո հարսանիք անեին։ Հարսանիքը դարձավ սուգ։ Ամեն ինչ պետք է անել, որ իրենց ոչ ոք չմոռանա։ Թեկուզ հայրենիքն էլ կորցրեցինք, բայց տղաներին պետք է միշտ հիշենք»։

Հ. Գ.- Կամավոր Արմեն Սարդարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Արցախում՝ Ճանկաթաղ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Ամենադիտված