Եվրահանձնակատարը ԵՄ-ին կոչ է արել խելամիտ լինել
Համաշխարհային Մամուլ
ԵՄ-ի «անօդաչու պատի» ստեղծումը մեկ տարվա ընթացքում դժվար թե հնարավոր լինի։ Այս հարցում կասկած է հայտնել պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը, փոխանցում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ ինքը «վստահ չէ» նման ժամկետների հարցում՝ չնայած մի շարք փորձագետների հակադիր կարծիքներին։ Պաշտոնյան կարծում է՝ ԵՄ-ն այժմ պետք է «լրացուցիչ հնարավորություններ մշակի» անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար:
«Այն, ինչ ես տեսնում եմ, օրինակ, Բալթյան երկրներում, Լեհաստանում, հատկապես ԱԹՍ-ների հետ կապված վերջին սադրանքներում։ Ես առաջնահերթություն եմ համարում արդյունավետ հայտնաբերման համակարգ ունենալը: Դրան պետք է խելամտորեն մոտենալ, քանի որ հակառակ դեպքում դուք օգտագործում եք մեկ միլիոն եվրո արժողությամբ հրթիռներ՝ 10 հազար եվրո արժողությամբ անօդաչու սարքը ոչնչացնելու համար», - ասել է եվրահանձնակատարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան