Լուկաշենկոն իրեն թրամփիստ է անվանել, իսկ Թրամփին՝ ապստամբ
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բնորոշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով ապստամբ, իսկ իրեն Բելառուսի առաջնորդը նշել է որպես թրամփիստ: Նրա խոսքերը փոխանցում է Пул Первого Telegram-յան ալիքը։
«Թրամփը, ես նրան հասկանում եմ, նման մարտավարություն ունի՝ ճնշում գործադրել՝ նահանջել, նահանջել՝ ճնշում գործադրել, ինչ-որ տեղ առաջ գնալ։ Ապստամբ բառի լավագույն իմաստով: Ես ինքս այս առումով Թրամփից քիչ եմ տարբերվում և ինձ թրամփիստ եմ անվանում», - հայտարարել Է նախագահը՝ խոսելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահի տրամադրվածության մասին:
Բացի այդ, ինչպես նշել է Լուկաշենկոն, Դոնալդ Թրամփին հարգանքով է վերաբերվում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և, որ առաջնորդները իրենք էլ հասկանում են՝ ԱՄՆ նախագահը երկրում գտնվում է բարդ իրավիճակում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)