Սիրիայում Ասադին ձերբակալելու օրդեր են տվել
Մերձավոր Արևելք
Սիրիայի դատարանը երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին ձերբակալելու օրդեր Է տվել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
«Բաշար Ասադի հեռակա ձերբակալության օրդեր Է տրվել 2011 թվականին Դերաայում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մեղադրանքներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բաշար ալ-Ասադը լքել Է Սիրիայի նախագահի պաշտոնը և երկիրը այն բանից հետո, երբ ընդդիմության զինված խմբավորումները Դամասկոս են մտել 2024 թվականի դեկտեմբերի 8-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան