Ռուսական կողմը չի միանա հակկորեական որևէ հայտարարության և փաստաթղթի․ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսական կողմը չի միանա հակկորեական որևէ հայտարարության և փաստաթղթի։ ՌԴ ԱԳՆ-ում այդպես են պարզաբանել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուն նպաստող 14-րդ խորհրդաժողովին Մոսկվայի մասնակցությունից հրաժարվելու պատճառները, գրում Է Lenta-ն:
Հաղորդվում է՝ համաժողովի եզրափակիչ փաստաթղթի տեքստը չի համապատասխանում Ռուսաստանի մոտեցումներին: Դիվանագետները պարզաբանել են՝ չեն կարող ընդունել այն մեղադրանքները, որոնք պարունակվում են ՌԴ դաշնակից ԿԺԴՀ-ի վերաբերյալ:
Ինչպես հստակեցրել են՝ պայմանագիրն իր իրավական ուժը չստանալու պատճառը Վաշինգտոնի «օբստրուկցիոնիստական դիրքորոշումն» է դրա նկատմամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ «իրար հաջորդող ամերիկյան վարչակազմերն արդեն շուրջ երեսուն տարի ոչ մի ջանք չեն գործադրում», որպեսզի պայմանագիրը վավերացվի։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան