Զելենսկին Հունգարիային նախազգուշացրել է․ պատասխան կլինի
Աշխարհ
Ուկրաինացի զինվորականները կարձագանքեն այն դեպքում, եթե Հունգարիայի հետ սահմանից ոչ հեռու կրկին անօդաչու թռչող սարքեր արձանագրվեն։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։
Երկրի ղեկավարը հիշեցրել է՝ Ուկրաինայի և Հունգարիայի սահմանին հետախույզ դրոններ են ֆիքսել: «Ես զինվորականներին հանձնարարել եմ լիարժեք ստուգում անցկացնել, և հաջորդ անգամ, եթե այդպիսի անօդաչու թռչող սարքեր դեռ լինեն, համապատասխանաբար արձագանքեն՝ մեր պետության պաշտպանության համար», - նշել է Զելենսկին։
Նա հիշեցրել է՝ ուկրաինացիներն այժմ լավագույնն են Եվրոպայում ցանկացած դրոններից պաշտպանվելու հարցում։ Եվ Ուկրաինան պատրաստ է կիսվել փորձով այլ երկրների հետ, որոնք անօդաչու սպառնալիքներից հուսալի պաշտպանության կարիք ունեն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)