Ռակետային ահազանգ և նոր հարձակումներ Բելգորոդում
Ռուսաստան
Բելգորոդում և շրջակա երեք համայնքներում հնչեցվել է ռակետային վտանգի ահազանգ․ մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը բնակիչներին հորդորել է անհապաղ իջնել ապաստարաններ և մնալ այնտեղ մինչև «Ռակետային վտանգը վերացված է» ազդանշանը։
Ավելի ուշ նա հայտնել է, որ վտանգը վերացվել է, սակայն վերջին 24 ժամում տարածաշրջանը ենթարկվել է 12 անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Ութ դրոն խոցվել է, բայց մի քանիսը հասցրել են վնասել ենթակառուցվածքներ․ Նեչաևկա գյուղում վնասվել են արդյունաբերական շինություն, գազատար և էլեկտրահաղորդման գիծ, Մալինովկայում՝ երկու մասնավոր տուն, իսկ մայրուղու վրա՝ բեռնատար մեքենա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգորոդի մարզի երեք տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց՝ ուկրաինական ԱԹՍ հարվածների հետևանքով ստացած վնասվածքներով, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան