Վենեսուելայում ՄԱԿ-ին մեղադրել են երկակի ստանդարտների համար
Աշխարհ
Ժնևում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գաբրիել Յանյես Դելեզը հայտարարել է՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քաղաքականությունը խոսում է երկակի ստանդարտների մասին: Նրա խոսքերն է փոխանցում Gazeta-ն։
«ՄԻԽ-ը հավանություն է տվել Վենեսուելայի դեմ գործունեության 10 ուղղություններին, դրա համար հատկացվել է 10 մլն դոլար բյուջե։ Ընդ որում, դուք չեք գտնի ոչ մի մանդատ, որը կհնչեր որպես «Իսրայելի կառավարության կողմից Մարդու իրավունքների խախտման հետաքննություն»», - հիշեցրել Է դիվանագետը։
Միևնույն ժամանակ, նա նշել է՝ առաքելությունը, որը զբաղվում է օկուպացված պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքներով, ուղղակիորեն չի հիշատակում Իսրայելին: Դելեզի խոսքով՝ նման տարբեր մոտեցումը խոսում է խորհրդի երկակի ստանդարտների մասին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)