Բրյուս Ուիլիսի ընտանիքում լարվածություն է հասունանում 250 մլն դոլար ժառանգության պատճառով
Աշխարհ
Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսի ընտանիքում, նրա առողջական խնդիրների ֆոնին, սկսում է լարվածություն առաջանալ շուրջ 250 միլիոն դոլար արժողությամբ ժառանգության պատճառով, հայտնում է RadarOnline-ը։
Աղբյուրների խոսքով՝ տարաձայնություններ կարող են առաջանալ Ուիլիսի կինը՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսի, և դերասանի նախկին կնոջ՝ Դեմի Մուրի հետ ունեցած ավագ դուստրերի միջև։ «Էմման հիմա ահռելի ճնշման տակ է․ նա ոչ միայն հոգ է տանում Բրյուսի առողջության մասին, այլև ստացել է նրա մեծ կարողության կառավարման իրավունք, ինչը չի գոհացնում ընտանիքի մյուս անդամներին», – նշել է պորտալի զրուցակիցը։
Նրա խոսքով՝ մինչ հիվանդությունը ֆինանսները վերահսկում էր անձամբ Ուիլիսը, սակայն այժմ որոշումները պետք է կայացնի Էմման, ինչը հանգեցրել է տարաձայնությունների՝ հատկապես նախկին կնոջ և դուստրերի հետ, որոնք նույնպես շահագրգռված են ժառանգության պահպանմամբ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)