Շոյգուն ժամանել է Իրաք
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Բաղդադ , հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Իրաքի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարների հետ ։ Շոյգուն նախատեսում է փոխանցել Ռուսաստանի իշխանությունների հանձնառությունը՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը հետագա ամրապնդելու և ընդլայնելու հարցում։
Բացի այդ, բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային հարցեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)