Լավրովը հայտարարել է, թե Ուկրաինան ծրագրում է սադրանքներ իրականացնել Եվրոպայում
Աշխարհ
Ուկրաինայի կողմից Եվրոպայում ռազմական սադրանքների նախապատրաստման մասին տեղեկությունները հավաստի հիմքեր ունեն։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ես կասկած չունեմ, որ այս բոլոր հաղորդագրություններն ու տեղեկությունները ունեն ամենահավաստի հիմքերը», - ասել է Լավրովը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Կիևը ծրագրում է սադրանքներ կազմակերպել ՆԱՏՕ-ի երկրներում՝ հետագայում Ռուսաստանին դրանում մեղադրելու համար: Նրա խոսքով՝ Ուկրաինան ծրագրում է վերանորոգել մի քանի խոցված անօդաչու թռչող սարքեր, հագեցնել դրանք ենթազինամթերքով, քողարկել որպես ռուսական անօդաչու թռչող սարքեր և ուղղորդել դրանք Լեհաստանի և Ռումինիայի խոշոր տրանսպորտային հանգույցների ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)