Չինաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր կամուրջը
Աշխարհ
Չինաստանի Գույչժոու նահանգում Հուացզյան կիրճի վրայով կառուցվող կախովի կամուրջը բացվել է երթևեկության համար: CNA-ի փոխանցմամբ՝ կամրջի հատակից մինչև կիրճի հատակը, որի միջով հոսում է Բեյպան գետը, հեռավորությունը 625 մետր է, ինչը նոր կամուրջը դարձնում է աշխարհի ամենաբարձրը։
Հուացիանգ կիրճի կամրջի կառուցումը տևել է երեք տարի և ինը ամիս՝ արժենալով 2 միլիարդ յուան (մոտավորապես 280 միլիոն դոլար): Կառույցի երկարությունը 2.9 կիլոմետր է: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ նոր կամուրջը կիրճի մի կողմից մյուսը կրճատում է «երկու ժամից մինչև երկու րոպե», և որ դրա գործարկումը բարելավում է տարածաշրջանային տրանսպորտային ցանցը և «նոր խթան է հաղորդում տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն