Եվրոպան զգուշացրել է Մոսկվային․ SCMP
Ռուսաստան
Եվրոպացի դիվանագետները Մոսկվային զգուշացրել են ռուսական ինքնաթիռները խոցելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաների խոսքով՝ Եվրոպայի երկրի դիվանագետները «Կրեմլին զգուշացրել են, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է հակահարված տալ իր օդային տարածքի հետագա խախտումներին»:
Նրանք նշել են` Մոսկվայում «լարված հանդիպման» ժամանակ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Էստոնիայի օդային տարածք երեք МиГ-31 կործանիչների ներխուժման կապակցությամբ՝ հանգելով այն եզրակացության, որ այն կանխամտածված է եղել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան