Լավրովը հայտնել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նոր պլանների մասին
Աշխարհ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մտադիր են նոր հանդիպում անցկացնել այս աշնանը։ Այս մասին գրել է Известия-ն։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է՝ Մոսկվան և Վաշինգտոնը որոշել են մինչև աշնան վերջ անցկացնել բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլը: Ենթադրվում է՝ երկխոսության առանցքային թեմաներ կարող են դառնալ վիզային ռեժիմը, դեսպանատների աշխատանքի կարգավորումը և դիվանագիտական սեփականության ճակատագիրը:
«Մենք չենք տեսնում Միացյալ Նահանգների որևէ շեղում Ռուսաստանի Դաշնության հետ բաց, ազնիվ երկխոսություն վարելու ուղեգծից», - նշել է պաշտոնյան: Դիվանագիտական շրջանակների աղբյուրները պնդում են՝ կողմերի հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի վերջին նոյեմբերի սկզբին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից