ԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպան չի կարող դիմակայել Ռուսաստանին (տեսանյութ)
ՏեսանյութերՊենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը հայտարարել է՝ եվրոպական բանակները չեն կարող դիմակայել Ռուսաստանին առանց ԱՄՆ-ի աջակցության:
Նա Ռուսաստանի հետ պատերազմի գաղափարը «վատ» է անվանել Եվրոպայի համար՝ նշելով՝ «լեհական բանակը, թերևս, բավականին լավն է»՝ ի տարբերություն Եվրոպայի այլ պետությունների ռազմական ուժերի: «Նա հաստատ շատ ավելի լավն է, քան մյուս երեքը՝ գերմանական, ֆրանսիական և բրիտանական։ Այս երեք ընկերները չեն կարող գոյատևել, - հայտնել է նախկին զինվորականը:
Մաքգրեգորը նաև ընդգծել է՝ Եվրոպայի կողմից նման մտադրությունները ԱՄՆ-ին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու հերթական փորձն են: Պենտագոնի նախկին խորհրդականն ասել է՝ Ռուսաստանի հետ պատերազմն աղետ կդառնա Եվրոպայի համար, քանի որ «գլոբալիստների դիրքերը Եվրոպայում սրընթաց թուլանում են»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)