Վիետնամում «Բուալոյ» թայֆունի պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ
Աշխարհ
Վիետնամի հյուսիսային և կենտրոնական հատվածներում Ֆիլիպիններից եկած «Բուալոյ» թայֆունի պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ, հաղորդում է տեղական VnExpress լրատվական կայքը։
Փոթորկից ամենաշատը տուժել է կենտրոնական Թան Հոա նահանգը։ Հարյուրավոր տներ մասամբ ավերվել են, իսկ հեռահաղորդակցության աշտարակներն ու էլեկտրահաղորդման գծերը վնասվել են, ինչի հետևանքով տարածաշրջանի զգալի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և հեռախոսային կապի։ Փոթորիկը նաև ջարդուփշուր է արել և վնասել տասնյակ մեքենաներ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից