Իրանի միջուկային գործունեությունը կշարունակվի էլ ավելի մեծ էֆեկտիվությամբ․ Քաշքավի
Աշխարհ
Արևմտյան կողմի գործողություններին ի պատասխան՝ երկրի միջուկային գործունեությունը կշարունակվի էլ ավելի մեծ էֆեկտիվությամբ, քան նախկինում։ Այս մասին IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Խորհրդարանական Ժողովի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Հասան Քաշքավին։
Նա Եվրամիության կողմից «snapback» (Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ավտոմատ վերականգնում) մեխանիզմն ակտիվացնելու գործողություններն անվանել է անօրինական և միջազգային իրավունքին հակասող՝ պնդելով, որ դրանք ձեռնարկվել են Իրանին շանտաժի ենթարկելու համար։ Քաշքավին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ենթարկվում ուժին։
Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամը հավելել է, որ պետք է Արևմտյան գործողություններին ի պատասխան երկրի միջուկային գործունեությունը շարունակել էլ ավելի ակտիվ, քան նախկինում, և որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության մակարդակը նույնպես պետք է փոփոխվի։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)