Human Rights Watch. «Հայաստանում մամուլի ազատությունը ոտնահարվում է»
Աշխարհ
Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան զեկույցի մամուլի ազատության բաժնում անդրադարձել է Հայաստանում մամուլի ազատության խնդիրներին։
Կազմակերպությունն արձանագրել է, որ դեռևս 2010 թվականի սկզբին Հայաստանի Ազգային ժողովում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներից, որից հետո առանց լուրջ քննարկման հունիսի 10–ին Ազգային ժողովի արտահերթ նիստով ընդունվել է այդ օրինագծի փոփոխված տարբերակը։ Զեկույցում նշվում է, որ այդ օրենքի փոփոխությունից հետո սահմանափակվում են հեռուստա և ռադիո ալիքների հեռարձակման հնարավորությունները պարտադիր թվայնացման պատճառով։ Դեռևս դադարեցված են «Ա1+» և «ԳԱԼԱ» անկախ հեռուստաընկերությունների հեռարձակումները։
Զեկույցում նաև նշված է, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն դատարանները դրա փոխարեն սկսել են թերթերից մեծ տուգանքներ և անհամաչափ փոխհատուցումներ պահանջել, որոնք սպառնալիք են դարձել թերթերի հետագա գոյության համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ