ԵՄ-ում վախեցել են Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունից․ Politico
Վերլուծական
ԵՄ պաշտոնյաները չեն ցանկանում առճակատման գնալ Ռուսաստանի հետ դրոնների հետ կապված միջադեպերից հետո, քանի որ վախենում են հնարավոր ռազմական հակամարտությունից: Այս մասին գրում Է Politico-ն։
«Ռիսկի ճանաչումն ամենահեշտն է, իսկ որոշել, թե ինչպես դրան արձագանքել ԵՄ պայմաններում, որտեղ առկա են բազմաթիվ մրցակցող շահեր, դա արդեն բոլորովին այլ խնդիր է։ Առնվազն ԵՄ պաշտոնյաները կարող են պայմանավորվել մի բանի շուրջ՝ չանել մի բան, որը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի», - ասվում է նյութում։
Պարբերականը նշել է՝ մասնավոր կարգով եվրոպացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնում «Ֆրանց Ֆերդինանդի պահի» հնարավոր կրկնության կապակցությամբ, որի դեպքում հակամարտության հանկարծակի սրումը կարող է Եվրոպան կրկին ներքաշել պատերազմի մեջ, ինչպես դա տեղի ունեցավ 1914 թվականին:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել