Ուկրաինայի պատերազմը նաև մեր պատերազմն է․ Տուսկ
Աշխարհ
Ուկրաինայի պատերազմը նաև մեր պատերազմն է, հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Այս մասին հայտնում է TVP World-ը։
«Ես ուզում եմ, որ Լեհաստանում իմ հայրենակիցները լսեն այս խոսքերը.այս պատերազմը նաև մեր պատերազմն է։ Դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ», - ասել է պաշտոնյան։ Լեհաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ ուկրաինական հակամարտությունը Լեհաստանի պատերազմն է՝ ելնելով Վարշավայի հիմնարար շահերից:
Նա նաև նշել է՝ շատ երկրների հասարակության մի մասը հարկ չի համարում միջամտել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, չնայած այն հանգամանքին, որ դա ամբողջ արևմտյան քաղաքակրթության գոյատևման հարցն է:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)