Ալլա Պուգաչովան պաշտոնապես դարձավ 1,5 միլիարդ ռուբլու դատական հայցի պատասխանող. Մանրամասներ
Ժամանց
Մոսկվայի դատարանը ընդունել է քննության փաստաբանի և մարտական գործողությունների վետերան Ալեքսանդր Տրեշչովի հայցադիմումը հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի դեմ։ Հայցի գումարը կազմում է 1,5 միլիարդ ռուբլի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Հայցադիմումը գրանցվել է», — պաշտոնապես հաստատվել է դատարանի նյութերում։
Դատական նիստը նշանակվել է Մոսկվայի Սավելովսկի դատարանում։ Հայցի հիմք է հանդիսացել երգչուհու վերջերս տրված հարցազրույցը, որը հրապարակվել է լրագրող Եկատերինա Գորդեևայի YouTube ալիքում
Տրեշչովը պահանջում է, որ դատարանը ճանաչի Պուգաչովայի հայտարարությունները ոչ իրականությանը համապատասխանող, գնահատի դրանք որպես զրպարտություն, որը վարկաբեկում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, և պահանջում է փոխհատուցում՝ բարոյական վնասի համար՝ 1,5 միլիարդ ռուբլի։
Բացի այդ, հայցվորը ընդգծում է իր կարգավիճակը՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, մարտական գործողությունների վետերան և երկրի հայրենասեր։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան