Պուտինը թույլատրել է գովազդի տեղադրումը հրթիռների և արբանյակների վրա
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը կարգավորում է գովազդի տեղադրման կարգը հրթիռների, արբանյակների և այլ տիեզերական օբյեկտների վրա։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում և ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։
Նոր օրենքը թույլ է տալիս գովազդ տեղադրել տիեզերական օբյեկտների վրա պայմանագրային հիմունքներով՝ գովազդատուի և տվյալ օբյեկտի սեփականատիրոջ միջև կնքված համաձայնագրով։ Փոփոխություններ կատարվել են «Գովազդի մասին» և «Ռոսկոսմոսի մասին» դաշնային օրենքներում։
Ավելի վաղ «Ռոսկոսմոսը» արդեն փորձարկել էր նման ձևաչափ․ օգոստոսին «Սոյուզ-2.1բ» հրթիռը արձակվել էր Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումի հոբելյանական լոգոտիպով, իսկ 2024-ի սեպտեմբերին «Սոյուզ ՄՍ-26» տիեզերանավն ուղարկվել էր ուղեծիր՝ կրելով ռուսական «Մրիյա» հանգստավայրի նոր նշանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան