Բուլղարիայում ձերբակալվել են Ռոբբի Ուիլյամսի թիմից կաշառք պահանջած ոստիկանները
Համաշխարհային Մամուլ
Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության երկու աշխատակցի, ովքեր կաշառք են պահանջել բրիտանացի երգիչ Ռոբբի Ուիլյամսի համերգի տեխնիկական թիմից։ Այս մասին հայտնել է Սոֆիայի «ԲՆՌ» ռադիոկայանը։
Հաղորդվում է, որ ոստիկանները Սոֆիա մուտք գործելիս կանգնեցրել են համերգի սարքավորումները տեղափոխող չորս բեռնատար վարորդների և պահանջել մոտ 500 եվրո։ Տուժածները դիմել են ոստիկանություն, ինչի արդյունքում կասկածյալները ձերբակալվել են 72 ժամով։
Չնայած միջադեպին՝ Ուիլյամսի համերգը Սոֆիայում կայացել է պլանավորված օրը՝ սեպտեմբերի 28-ին։ Ավելի վաղ երգիչը պատմել էր, որ անցյալ տարի մոտ 90 կիլոգրամ քաշ կորցնելու փորձերի հետևանքով իր մոտ ախտորոշվել էր ցինգա։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)