Գերմանիայում այլևս խաղաղ չէ․ Մերց
Համաշխարհային Մամուլ
Գերմանիայում այլևս խաղաղ չէ՝ ռուսական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է գերմանական Rheinische Post թերթը:
«Մենք չենք կռվում, բայց խաղաղության մեջ էլ չենք ապրում։ Մենք պետք է շատ ավելին անենք մեր անվտանգության համար», - ասել է պաշտոնյան։ Մերցը հայտարարել է՝ Գերմանիան արդեն մի քանի շաբաթ է, ինչ նկատում է Հյուսիսային Եվրոպայի երկրների օդային տարածքի խախտումները, և իրավիճակը շարունակում է վատթարանալ:
«Պարզապես նման խիտ բնակեցված երկրում երկնքում ութ մետրանոց դրոն խփելը հեշտ չէ», - բողոքել է քաղաքական գործիչը: Նրա խոսքով՝ Գերմանիան բախվում է դրոնների թռիչքների, լրտեսության, «առանձին հասարակական գործիչների» սպառնալիքների, սաբոտաժի գործողությունների և կիբերհարձակումների հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան