Վենեսուելան սկսել է պատրաստվել ԱՄՆ-ի հետ պատերազմի
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնում է իր լիազորությունները պատերազմի սկսվելու դեպքում: Այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, գրում է VTV-ն:
«Հրամանագիրն ուղղված է մեր հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և կենսական կարևոր ռազմավարական շահերի պաշտպանությանը», - հայտնել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն դեպքում, եթե ԱՄՆ-ն «համարձակվի ագրեսիա դրսևորել Վենեսուելայի դեմ»: Պատերազմի սկսվելուց հետո Մադուրոն իրավունք կստանա մոբիլիզացնել զինված ուժերը, սահմանափակել քաղաքացիների սահմանադրական իրավունքները և փոխել օրենքները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)