Երևանում այսօր երեկոյան հնարավոր է անձրև
Հայաստան
Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին և 2-ին հնարավոր է անձրև։
Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին և 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ:
Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-և և 2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ին նույնքան կբարձրանա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան