Ռուսաստանը լուռ անակնկալ մատուցեց Ճապոնիային․ Baijiahao
Ռուսաստան
Ռուսաստանը լուռ անակնկալ մատուցեց Ճապոնիային, մինչ ամբողջ աշխարհը հետևում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձրագոչ հայտարարություններին: Այս մասին հայտնում է չինական Baijiahao պարբերականը (ABN24-ի բացառիկ վերապատմում)։
Նշվում է՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման տարբերակ՝ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ներկայացվածության ավելացման հաշվին: Ռուսաստանը նաև աջակցել է Բրազիլիայի և Հնդկաստանի հայտերին, որոնք հավակնում են Անվտանգության խորհրդի մշտական անդամների կարգավիճակին:
Լավրովի առաջարկները դժգոհություն են առաջացրել Ճապոնիայում, որը նույնպես ցանկանում է ԱԽ մշտական անդամի տեղ ստանալ, սակայն բարեփոխման նրա տարբերակը փաստացի փակում Է Տոկիոյի այդ հնարավորությունը: «Լավրովի առաջարկը հնչել է առավելագույնս կառուցողական։ Դա իսկապես հմուտ դիվանագիտական ժեստ էր։ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալու Ճապոնիայի երազանքներն այդպես էլ կմնան երազանքներ», - նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան