Կրեմլում մեկնաբանել են Մերցի խոսքերը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Մոսկվայի համար ակնհայտ է՝ Գերմանիան անուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մեջ: Այս կերպ նա մեկնաբանել Է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերն այն մասին, որ երկիրը պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղության մեջ էլ չի գտնվում, գրում է Gazeta-ն:
Մերցը վկայակոչել է ԱԹՍ-ները, բայց ուղղակիորեն չի մեղադրել Ռուսաստանին:
«Մեզ համար ակնհայտ է՝ Գերմանիան անուղղակիորեն վաղուց է իրեն ներքաշել այս հակամարտության մեջ», - նշել Է Պեսկովը։ Նա հստակեցրել է՝ Մոսկվան իր համար ոչ մի նոր բան չի բացահայտել Մերցի խոսքերում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)