Թրամփը հաստատել է ամերիկյան ատոմային սուզանավերի տեղակայումը Ռուսաստանի ափերի մոտ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ մեկ-երկու ամերիկյան ատոմային սուզանավեր ուղարկվել են Ռուսաստանի ափերի մոտ։ Նրա հայտարարությունը հնչել է գեներալների և ծովակալների առաջ ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է YouTube-ով։
«Չեմ մանրամասնի այդ երկու սուզանավերի մասին՝ պարզապես զգուշությունից ելնելով, քանի որ չենք կարող թույլ տալ մարդկանց անզգուշորեն օգտագործել այս բառը (մեջբերման մեջ՝ «ատոմային»)», — նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ սուզանավերը «թաքնված են» և հույս է հայտնել, որ դրանց կիրառումը անհրաժեշտ չի լինի։
Նա հավելել է, որ ամերիկյան ատոմային սուզանավերը գրեթե անհնար է հայտնաբերել։ Նախագահը դեռ օգոստոսի 1-ին էր հրամայել դրանց տեղաշարժը՝ արձագանքելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «ծայրահեղ սադրիչ» հայտարարություններին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան