Հնդկաստանը և Ռուսաստանը կանցկացնեն «Ինդրա 2025» ցամաքային զորքերի համատեղ զորավարժություններ
Աշխարհ
Հնդկաստանը և Ռուսաստանը հոկտեմբերի 1-15-ը կանցկացնեն համատեղ ցամաքային զորքերի զորավարժություններ՝ «Ինդրա 2025»-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Նյու Դելիում Ռուսաստանի դեսպանատնից։
Զորավարժությունները տեղի կունենան Հնդկաստանի արևմտյան Ռաջաստան նահանգի անապատային պայմաններում՝ Բիկաներ քաղաքի մոտ։ Զորավարժություններին կմասնակցի մոտ 250 ռուս զինծառայող։
«Համատեղ զորավարժությունները հաստատում են Մոսկվայի և Նյու Դելիի միջև հատուկ, արտոնյալ ռազմավարական գործընկերության բնույթը», – նշել են դիվանագիտական առաքելությունում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)