Կամչատկայում երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին սեպտեմբերի 30-ին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության պաշտոնական կայքում։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 197 կմ հարավ-արևելք, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորության վրա։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, Կամչատկայում գրանցվել է մինչև 5,1 մագնիտուդ ուժգնությամբ 12 հետցնցում։ Հաղորդվում է, որ դրանցից երկուսը զգացել են տարածաշրջանի բնակիչները։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան