ՄԱԿ-ը սկսում է մարդասիրական գործողությունների պլանավորումը Գազայի համար՝ Թրամփի ծրագրի լույսի ներքո
Աշխարհ
ՄԱԿ-ն արդեն սկսում է պլանավորել իր մարդասիրական օգնության ջանքերը Գազայի հատվածում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրի լույսի ներքո: Այս մասին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը:
Ամերիկացի առաջնորդի առաջարկած ծրագրի համաձայն՝ անկլավի բնակիչներին օգնությունը կբաշխվի ՄԱԿ-ի և հակամարտության կողմերի հետ կապ չունեցող այլ միջազգային կազմակերպությունների միջոցով։ «Մենք պետք է տեսնենք, թե արդյոք այս համաձայնագիրը կընդունվի կողմերի կողմից, բայց սկսում ենք պլանավորումը և կապի մեջ կլինենք երկու կողմերի հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգների և այլոց հետ», - ասել է նա։
ՄԱԿ-ը ողջունել է ամերիկացի առաջնորդի ծրագիրը և ընդգծել դրա իրականացմանը բոլոր կողմերի հանձնառության կարևորությունը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)