Ռուսաստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պարտականությունները
Աշխարհ
Ռուսաստանը կստանձնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պարտականությունները այն ամսին, երբ համաշխարհային կազմակերպությունը կնշի իր 80-ամյակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության կենտրոնակայանում լրագրողների համար կայանալիք մամուլի ասուլիսում կներկայացնի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար պատասխանատու մարմնի աշխատանքային ծրագիրը։
Անվտանգության խորհրդում նախագահությունը տեղի է ունենում ռոտացիոն հիմունքներով և տևում է մեկ ամիս։ Ռուսաստանը նախագահությունը ստանձնում է Հարավային Կորեայից և նոյեմբերին այդ գործառույթները կփոխանցի Սիերա Լեոնեին։ Վերջին անգամ Ռուսաստանը համակարգել է համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցի աշխատանքը 2024 թվականի հուլիսին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)