Երբեմն մեր ընդդիմախոսներն ինձ չեն հավատում, որ Հայաստանում խաղաղություն է. Գեւորգ Պապոյան
Տնտեսություն
Համաշխարհային բրենդների և հատկապես զբոսաշրջային ընկերությունների մուտքը Հայաստան, որոնք զբոսաշրջային հոսքին են նպաստում, նշանակում է, որ իրենք հավատում և վստահում են Հայաստանին, «Wizz air» ավիաընկերության բազայի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սա շատ կարևոր է, որովհետև, երբեմն մեր ընդդիմախոսներն, օրինակ, ինձ չեն հավատում, որ Հայաստանում խաղաղություն է հաստատված, որ Հայաստանում ամեն ինչ արդեն լավ է։ Սա ամենալավ ապացույցն է, որովհետև մարդիկ փող են դրել ՀՀ-ում, ներդրումներ են անում, որովհետև հավատում են, որ ՀՀ-ում հաստատվել է խաղաղություն, որ ՀՀ-ում եկել է տնտեսական շարունակական զարգացման և բարեկեցության ժամանակաշրջանը»,-ասել է Պապոյանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան