Մեր նպատակն է 2030–ին ունենալ 3 միլիոն և ավել զբոսաշրջիկ Հայաստանում. Պապոյան
Հայաստան
Հայաստանի կառավարության համար միջազգային բրենդների Հայաստան մուտքը առաջնահերթություն է, և քանի որ նաև զբոսաշրջությունը մեզ համար տնտեսության կարևոր ճյուղ է, և մենք ռազմավարական նպատակ ունենք առաջիկա տարիներին նվազագույնը 3 միլիոնի սահմանը անցնել, մասնավորապես 2030–2031 թվականներին արդեն ունենալ 3 միլիոն և ավել զբոսաշրջիկ, հետևաբար դրա համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, այդ թվում նաև զբոսաշրջային, տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություններ։ Այս մասին «Wizz air» ավիաընկերության բազայի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Սա շատ կարևոր քայլ է մեր քաղաքացիներին մոտեցնել աշխարհին և մյուս կողմից աշխարհին մոտեցնել Հայաստանին։ Եթե մենք ուզում ենք ունենալ զբոսաշրջիկ, առաջին հերթին այդ զբոսաշրջիկը պետք է հնարավորինս հեշտ, հնարավորինս մատչելի և հնարավորինս արագ հասնի Հայաստան»,– նշեց նա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան