Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը
Աշխարհ
Սեպտեմբերի 30֊ին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Ըստ Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության` նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Ermenihaber.am-ը։
«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շեշտվել է տրանսպորտային ուղու կարևորությունը, որը, ապահովելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը, օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Նաև ընդգծվել է մեր կամքը՝ հաստատելու վերջնական խաղաղություն»,-ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն