ԱՄՆ գլխավոր ավիակիրը կարող է դառնալ ՆԱՏՕ–Ռուսաստան պատերազմի «առաջին զոհը»
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Gerald Ford ավիակիրը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հնարավոր պատերազմի «առաջին զոհը»։ Այդ մասին գրել է The National Interest-ի մեկնաբան Բրենդոն Վայխերթը՝ նշելով, որ նավը, լինելով ամերիկյան նավատորմի ամենաթանկերից մեկը, մնում է խոցելի ռուսական հիպերձայնային հրթիռների և սուզանավերի համար։
Վայխերթը հիշեցրել է, որ Gerald Ford-ը վերջերս մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հյուսիսային ծովում՝ ավիակիրային հարվածային խմբի ղեկավարի կարգավիճակով։ Ըստ փորձագետի՝ այս դասի նավերը չունեն իրական պաշտպանություն ռուսական հզոր սպառազինությունից։ Բրիտանական պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ HMS Somerset ֆրեգատն ու ամերիկյան P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռները միացվել էին ռուսական «Յասեն» տիպի սուզանավի որսին, որը գաղտնի մոտեցել էր ավիակիրին զորավարժությունների ժամանակ։
Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն հետաձգել է նույն դասի երրորդ ավիակրի՝ USS Enterprise-ի հանձնումը մատակարարման շղթայի խնդիրների պատճառով։ Նախապես նախատեսված 2028-ի մարտին փոխարինել է 2029-ի սեպտեմբերը՝ ինչն, ըստ փորձագետների, մտահոգիչ է ԱՄՆ ռազմածովային գերազանցության պահպանման տեսանկյունից, հատկապես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հետ հնարավոր հակամարտությունների ֆոնին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան