Ռուս ծովակալը Թրամփին խորհուրդ է տվել
Ռուսաստան
ԱՄՆ միջուկային սուզանավերը չեն կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին։ Հայտարարել է Սևծովյան նավատորմի նախկին հրամանատար Վլադիմիր Կոմոեդովը, փոխանցում է aif.ru-ն։
«ԱՄՆ-ի ատոմային սուզանավերը մարտական ծառայություն են իրականացնում մեր հիմնական ռազմածովային բազաների մոտ», - պարզաբանել է զինվորականը: Նրա հիշեցրել է՝ խոսքը Կամչատկայի, Բարենցի ծովի և Կոլայի ծոցի մասին է։ Կոմոեդովը նաև նշել է՝ երբեմն ամերիկյան սուզանավերը կարող են ծառայություն իրականացնել Սպիտակ ծովում, հատկապես տեխնիկայի ռուսական նմուշների փորձարկումների ժամանակ:
Կոմոեդովի խոսքով՝ ռազմավարական սուզանավերը, որոնք միջուկային զենք են կրում, չեն կարող մոտենալ այլ երկրի ափերին: Նա հավելել է՝ «Թրամփը պետք է ուսումնասիրի իր երկրի ռազմածովային ուժերի կառուցվածքը, որպեսզի հասկանա՝ ինչպես կարող է օգտագործել իր սուզանավերը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան