Ֆոն դեր Լեյենը նշել է ԵՄ-ի «աքիլեսյան գարշապարը»
Աշխարհ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը էներգետիկան անվանել է Եվրամիության «աքիլեսյան գարշապարը»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նա հավելել է՝ Եվրահանձնաժողովի գործունեության օրակարգի գլխավոր կետը պետք է մնա մատչելի էներգետիկան:
«Էներգետիկան մեր «աքիլեսյան գարշապարն է»։ Անհրաժեշտ է կրճատել մեր կախվածությունը համաշխարհային շուկաների անկայունությունից՝ ի հաշիվ, այդ թվում՝ վերականգնվող աղբյուրների և ատոմային էներգետիկայի։ Մատչելի էներգիա ապահովելու գործողությունների ծրագիրը մեր օրակարգի գլխավոր թեման է», - ասել է ԵՀ ղեկավարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն