Bloomberg․ G7-ն մոտ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նոր փուլին
Համաշխարհային Մամուլ
Bloomberg-ի տեղեկություններով՝ «Մեծ յոթնյակի» երկրները մոտ են համաձայնության գալու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների «զգալի խստացման» շուրջ՝ կապված Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ։
Նախագծի համաձայն՝ G7-ի ֆինանսների նախարարները պատրաստվում են հայտարարել Ռուսաստանի նավթային արտահանման դեմ լրացուցիչ ճնշման միջոցների մասին՝ այն համարելով Մոսկվայի հիմնական եկամուտների աղբյուր։ Ակնկալվում է, որ հայտարարությունը կհրապարակվի հոկտեմբերի 1-ին, սակայն փաստաթուղթը դեռ կարող է փոփոխությունների ենթարկվել մինչև վերջնական ստորագրումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ G7-ի երկրները նաև պայմանավորվել են արագացնել բանակցությունները՝ օգտագործելու սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ