Ռուսաստանի տնտեսությունը մտել է «կառավարվող սառեցման» փուլ. Նովակ
Ռուսաստան
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը «Վալդայ» միջազգային ակումբի նիստում հայտարարեց, որ Ռուսաստանի տնտեսությունն անցնում է «կառավարվող սառեցման» փուլ՝ 2023-2024 թվականների արագ աճից հետո։ Նրա խոսքով՝ երկրի առաջիկա խնդիրն է պահպանել աշխարհի առաջատար չորս տնտեսությունների շարքում մնալու դիրքը։
Նովակը հիշեցրեց, որ ինչպես նախկինում նշել էր նախագահ Վլադիմիր Պուտինը, տնտեսությանը անհրաժեշտ է «փափուկ վայրէջք»՝ գնաճի դեմ պայքարելու և մակրոտնտեսական կայունություն ապահովելու համար։ Այդ նպատակով իշխանությունները փորձում են «անցնել սրի երեսով»՝ չթուլացնելով և չսառեցնելով տնտեսության զարգացումը։
Ռուսաստանը գնողունակության հավասարեցման ցուցանիշով աշխարհի չորրորդ խոշոր տնտեսությունն է՝ այդ դիրքը պահպանելով 2021-ից։ Առաջատարը շարունակում են մնալ ԱՄՆ-ը, Չինաստանը և Հնդկաստանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան