Sky News․ Աֆղանստանում ինտերնետի անջատումը սպառնում է նոր հումանիտար ճգնաժամով
Համաշխարհային Մամուլ
Sky News-ի հաղորդմամբ՝ «Թալիբան»-ի ղեկավարած կառավարության որոշմամբ Աֆղանստանում ինտերնետի անջատումը կարող է հանգեցնել «վտանգավոր ճգնաժամի՝ հեռուն գնացող հետևանքներով»։
Կապի բացակայության պատճառով խափանվել է երկրի կարևորագույն համակարգերի աշխատանքը՝ օդանավակայանների, բանկերի և ոստիկանության։ Միջազգային հումանիտար կազմակերպությունները հայտարարել են, որ այս քայլը «անպատասխանատու» է և կդժվարեցնի մարդասիրական օգնության մատակարարումը, ինչպես նաև կվտանգի առողջապահության և աղջիկների կրթության հասանելիությունը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 29-ին, հաղորդվել էր, որ Աֆղանստանի ողջ տարածքում դադարել է ինտերնետ կապը։ Ըստ NetBlocks-ի՝ սահմանափակումը կապված է իշխանությունների կողմից «բարոյականության պահպանման միջոցառումների» իրականացման հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան