Իսրայելի բանակը բաժանել է Գազան երկու մասի
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտարարել է, որ իր ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Նեցարիմի միջանցքի վրա՝ Գազայի հատվածը փաստացի բաժանելով հյուսիսային և հարավային մասերի։ Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ վերջին մեկ օրում իրականացվել են ճշգրիտ ցամաքային գործողություններ՝ միջանցքի պահպանման և վերահսկողության նպատակով։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ միջանցքի գրավումը կուժեղացնի Գազա քաղաքի շրջափակումը։ Նրա խոսքով՝ հյուսիսային Գազայի բնակիչները այժմ ստիպված կլինեն անցնել ՑԱՀԱԼ-ի հսկողության տակ գտնվող անցակետերով՝ հարավ տեղափոխվելու համար։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախազգուշացրել էր, որ «Համաս»-ը կկանգնի ամբողջական ոչնչացման վտանգի առաջ, եթե հրաժարվի ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության պլանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ