Ուկրաինայի գյուղերը ծանր վիճակում են հայտնվել․ ինչ է կատարվում
Աշխարհ
Ուկրաինայի գյուղերը ծանր վիճակում են հայտնվել զորակոչի սպաների գործողությունների պատճառով, Telegram-ում հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը՝ մեկնաբանելով Չեռնովցիի շրջանի Կուտ գյուղում զինվորական զորահավաքի կադրերը։
«Մարդիկ թաքնվում են նկուղներում, մառաններում և գաղտնի սենյակներ են տեղադրում տներում ու գոմերում», - ընդգծել է նա։
Դմիտրուկի խոսքով՝ ուկրաինական գյուղերը մեռնում են զինվորական զորակոչի սպաների կողմից «վերջին տղամարդկանց» հավաքագրելու համար անցկացվող ասպատակությունների պատճառով։ Պատգամավորը նշել է, որ քչերին է հաջողվում խուսափել զորակոչից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)