Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է հանդիպել Չինաստանի առաջնորդի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ չորս շաբաթից կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների շրջանակներում։ Օրակարգում կլինի ամերիկյան սոյայի մատակարարումը Չինաստան։
«Մեր երկրում սոյա աճեցնող ֆերմերները տուժում են, քանի որ Չինաստանը, բացառապես «բանակցային» պատճառներով, այն չի գնում։ Մենք այնքան շատ գումար ենք վաստակել մաքսատուրքերից, որ այդ գումարի մի փոքր մասը վերցնելու ենք և օգնելու ենք մեր ֆերմերներին։ Ես երբեք չեմ հիասթափեցնի մեր ֆերմերներին։ Քնկոտ Ջո Բայդենը չկարողացավ կիրառել մեր համաձայնագիրը Չինաստանի հետ, որը խոստացել էր գնել միլիարդավոր դոլարների արժողությամբ մեր գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես՝ սոյա։ Ես չորս շաբաթից կհանդիպեմ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, և սոյայի հարցը կլինի քննարկման հիմնական թեման», - գրել է նա Truth Social-ում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)