ԱՄՆ-ն Կիևին հետախուզական տվյալներ կտա Ռուսաստանի խորքերը հարվածելու համար․ WSJ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի հետախուզական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել հետախուզական ծառայություններին և Պենտագոնին օգնել Կիևին», - հայտնում են աղբյուրները: Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնը խնդրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Կիևին նմանատիպ աջակցություն տրամադրել։
Հարվածների թիրախ պետք է դառնան էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։ Պարբերականի աղբյուրները հայտնել են՝ ԱՄՆ-ն դիտարկում է նաև Կիևին 800 կմ հեռահարությամբ Tomahawk, Barracuda և ամերիկյան արտադրության այլ հեռահար հրթիռներ մատակարարելու հնարավորությունը: «Դեռևս որոշում չի կայացվել, թե հատկապես որ մատակարարումները կարող են հաստատվել»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան