ԱՄՆ-ն ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Ռուսաստանի ափեր
Աշխարհ
ԱՄՆ-ն Նորվեգիա ռազմական ինքնաթիռներ է ուղարկել, որոնք կարող են հետևել սուզանավերին և լրտեսություն իրականացնել Բալթիկ ծովում՝ Ռուսաստանի տարածքի մոտ։ Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Հյուսիսային Եվրոպայում ամերիկյան P-8 Poseidon պարեկային ինքնաթիռի ներկայությունը սուզանավերի, վերջրյա նավերի և հետախուզական խնդիրների դեմ պայքարի համար, տեղի է ունենքում Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի պաշտպանական դիրքի ամրապնդման ֆոնին։
ՆԱՏՕ-ին աջակցող ամերիկյան ռազմական ուժերի շարունակական տեղակայումը, ներառյալ օգոստոսի վերջին Ռուսաստանի Արկտիկական շրջանի մոտակայքում գործող ականակիրները, հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման կտրուկ փոփոխությանը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)