Կատարի վրա ցանկացած հարձակում կդիտարկի որպես սպառնալիք մեր սեփական անվտանգությանը․ ԱՄՆ
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ի քաղաքականությունն է ապահովել Կատարի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը արտաքին հարձակումից: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրում։
«Միացյալ Նահանգները Կատարի տարածքի, ինքնիշխանության կամ կարևոր ենթակառուցվածքի վրա ցանկացած զինված հարձակում կդիտարկի որպես սպառնալիք ԱՄՆ խաղաղությանն ու անվտանգությանը։
Նման հարձակման դեպքում ԱՄՆ-ն կձեռնարկի բոլոր օրինական և համապատասխան միջոցները, ներառյալ դիվանագիտական, տնտեսական և, անհրաժեշտության դեպքում, ռազմական, Միացյալ Նահանգների և Կատարի շահերը պաշտպանելու և խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար», - ասվում է հրամանագրում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան