Ադրբեջանը մեզ համար կարևոր գործընկեր է. Եվրոպական խորհրդի նախագահ
Աշխարհ
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան այսօր «շատ կառուցողական» զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին ԵԽ նախագահը հայտնել է X-ի իր էջում։
«Շնորհավորեցինք Ադրբեջանին Հայաստանի հետ հարաբերություններում վերջերս գրանցված պատմական առաջընթացի կապակցությամբ, որը ձեռք բերվեց Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ։
Սա կարևոր քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։
Ադրբեջանը մեզ համար կարևոր գործընկեր է, և մենք շարունակում ենք հանձնառու լինել մեր կապերի ամրապնդմանը։
Մեր՝ «Global Gateway» ռազմավարության շրջանակներում մենք կշարունակենք ներդրումներ կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման գործում՝ տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում», - գրել է Կոշտան սոցիալական ցանցերում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից