Ինչի է պատրաստ Զելենսկին հանուն ֆինանսական օգնության․ Al Mayadeen
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամեն կերպ փորձում է պահպանել ֆինանսական օգնության հոսքերը և հանուն դրա նույնիսկ դիմում է իր հովանավորներին խաբելուն։ Այս մասին գրում Է Al Mayadeen պարբերականը։
«Ձգտելով ավելի շատ ֆինանսական աջակցություն ստանալ Արևմուտքից՝ Զելենսկին գնում է խաբելու իր հովանավորներին՝ խեղաթյուրելով Դոնբասում ռուսական զորքերի հետ շփման գծում իրավիճակի մասին տեղեկատվությունը», - ասվում է նյութում։ Մասնավորապես, Ուկրաինայի առաջնորդը ստում է Ուկրաինայի Զինված ուժերի գոյություն չունեցող հաղթանակների մասին, որոնք կարող են բեկումնային լինել հակամարտության մեջ, ինչպես նաև թաքցնում է Ուկրաինայի իրական կորուստներն ու զորահավաքի ձախողումը:
Ըստ պարբերականի՝ Արևմուտքում անհանգստացած են Ուկրաինայի ԶՈւ-ում դասալքության մասին լուրերի մեծ քանակի պատճառով: Սուր է նաև կոռուպցիայի հարցը. Ուկրաինան արդեն կորցրել է մոտ 770 մլն դոլար՝ կաշառակերության և սպառազինությունների մատակարարման անհաջող գործարքների պատճառով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)